10:48 , 10 մարտ, 2014
«Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախագծի քվեարկության հարցն այսօր մեկնարկող քառօրյայում է:
Առայժմ հայտնի չէ՝ ինչպես կքվեարկեն իշխանական խմբակցությունները․ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ավելի վաղ նշել էր, թե իրենց դիրքորոշումը կհայտնեն անմիջապես քվեարկությունից առաջ:
Ներքաղաքական կուլիսներում շրջանառվում է ՀՀԿ-ի դիրքորոշման երկու տարբերակ՝ բոյկոտ և «դեմ» քվեարկություն, գրում է Tert.am-ը: