10:52 , 10 մարտ, 20141in.am-ը գրում է.
Արաբական Միացյալ Էմիրությունների աճուրդի տներից մեկը վաճառում է բջջային հեռախոսների էքսկլյուզիվ համարներ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Առաջին աճուրդի ժամանակ նման հեռախոսահամարների գինը գերազանցել է 400 հազար դիրհամը (գրեթե 100 հազար դոլար):
Իսկ աճուրդի ռեկորդակիր է դարձել այն հեռախոսահամարը, որի համար բջջային սարքի սեփականատերը վճարել է 7 միլիոն դիրհամ, այսինքն՝ ավելի քան 1 միլիոն 905 հազար դոլար:
Հայտնի է, որ այդ յուրօրինակ հեռախոսահամարի գրեթե բոլոր թվերը կրկնվում են: Անվտանգության նկատառումներով աճուրդի կազմակերպիչները չեն հայտնել ոչ հեռախոսահամարի սեփականատիրոջ անունը, ոչ նրա նոր համարի հիմնական թիվը, ոչ էլ արտադրողին: