Մեքսիկացի թմրաբարոնին երկրորդ անգամ են սպանել


10:36 , 10 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Մեքսիկացի նարկոբարոն Նասարիո Մորենոն, ում մահվան մասին հայտարարվել է դեռևս 2010 թվականին, սպանվել է մարտի 9-ին, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը:

Մորենոյի մահվան լուրը հաստատել են Մեքսիկայի իշխանությունները: Ըստ տեղեկությունների, նա սպանվել է անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ:

Նասարիո Մարենոն համարվում է «Լա Ֆամիլիա» թմրակարտելի հիմնադիրը, որը հետագայում անվանափոխվել է «Տամպլիեր ասպետների»: Մեքսիկայի իշխանությունները թրմաբարոնի սպանության մասին հայտնել են 2010 թվականի դեկտեմբերին, սակայն Մորենոյի մարմինն այդպես էլ չէր գտնվել: