Ամերիկացի ողջ տղամարդուն սխալմամբ կարող էին հուղարկավորել


10:28 , 10 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

78-ամյա ամերիկացին, ում մահացած են համարել և տեղափոխել թաղման բյուրո, արթնացել է զմռսումից առաջ՝ հաղորդում է Agence France-Presse-ը:

Ուոլթեր Ուիլյամսի մահը գրանցել էին չորեքշաբթի երեկոյան՝ այն բանից հետո, երբ նրա զարկերակը դադարել էր խփել, որից հետո նրան տեղափոխել են Լեքսինգթոնի (Միսիսիպի նահանգ) թաղման բյուրո:

Մի քանի ժամ անց, երբ բյուրոյի աշխատակիցները պատրաստվել են աճյունը նախապատրաստել հուղարկավորության, նրանք նկատել են, որ Ուիլյամսը շարժվում է: