10:22 , 10 մարտ, 2014
Պատմության ցիկլը կրկնվում է:
Յանուկովիչի պատմությունը սկսում է համեմատվել 1872 թվականին Բերմունդյան եռանկյունում հայտնաբերված Մերի Սելեստի հետ: Նավը հայտնաբերել էին, սակայն այնտեղ մարդ չկար, ու ոչ ոք չգիտեր՝ նրանք մահացա՞ծ են, թե՝ ոչ: Հիմա էլ Ուկրաինան հայտնաբերվել է, չկա Յանուկովիչը, ու կրկին ոչ ոք չգիտի՝ Յանուկովիչը մահացա՞ծ է, թե՝ ոչ: Պատմության ցիկլը կրկնվում է: Որոշ ժամանակ հետո մի միստիկ պատմություն էլ նրա մասին կգրվի:
Երեկ կրկին խոսվում էր, որ ԲՀԿ-ն կդառնա ընդդիմության առանցքը, նամանավանդ այն բանից հետո, երբ պապիկը անխնա գովաբանեց ԲՀԿ-ն: Անցնենք պատմության ցիկլով՝ ՕԵԿ-ը առանցք էր, մնաց առանցքից դուրս, ՕԵԿ-ից ետ չմնաց ՀԱԿ-ը, նրանց շարունակեց Րաֆֆին, այժմ ԲՀԿ-ի հերթն է եկել, որպեսզի անցնի Ազատության հրապարակով:
Մարտի 8-ի կրքեր, մեկամսյակը շարունակվում է ու ստատուսներն էլ մեկ ամիս չեն դադարի: Դե, իհարկե, կան բողոքվողներ էլ, բա ինչպե՞ս առանց իրենց. մարդկության պատմության ցիկլի մեջ նրանք մեր անբաժան մասն են կազմում, բողոքի հիմնական թեմաներն են՝ էս խանութը սենց արեց, փողոցը սենց լուսավորվեց, ու բոլորը որպես գլխավոր դիզայներներ իրենց տարբերակներն են առաջարկում:
Բարի շաբաթվա ընթացք: