Խոդորկովսկի. Կիեւում ֆաշիստներն ավելի շատ չեն, քան Մոսկվայում


09:00 , 10 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Այսօր Միխայիլ Խոդորկովսկին եկույթ է ունեցել Կիեւի Մայդանում: Յուկօսի նախկին ղեկավարը հայտարարել է, որ ռուսական իշխանությունը խրախուսում էր ուկրաինական միլիցիայի գործողությունները ցուցարարների դեմ: «Դա իմ իշխանությունը չէ, ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ կա լիովին այլ Ռուսաստան», ասել է նա:

Խոդորկովսկին մեղադրել է ռուսական դաշնային հեռուստաալիքներին, որոնք տարածում են, թե իբր Կիեւում շրջում են անկառավարելի զինված բանդաներ, կազմված ուկրաինացի ազգայնականներից: «Ռուսական քարոզչությունն, ինչպես միշտ, ստում է: Ֆաշիստներն ու նացիստներն այստեղ ավելի շատ չեն, քան Մոսկվայում ու Պիտերում: Այստեղ նորմալ տղերք են: Ռուսները, ուկրաինացիները, Ղրիմի թաթարները, իմ տարեկիցները, աֆղանցի-մարտիկները: Նրանք հրաշալի մարդիկ են, որոնք կանգնել են ազատության համար» ասել է Խոդորկովսկին: