Ղրիմը սկսել է ֆինանսական օգնություն ստանալ Ռուսաստանից


08:50 , 10 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ռուսական տարածաշրջանները սկսել են ֆինանսական օգնություն ցուցաբերել Ղրիմին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ինքնավարության Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովին:

«Այժմ մենք օգնություն ենք ստանում Ռուսաստանի Դաշնության բոլոր տարածաշրջաններից: Այդ փողերն արդեն կանխիկ տրված են, ուստի մենք լուծում ենք մեր բոլոր ֆինանսական հիմնախնդիրները»,- ասել է Կոնստանտինովը: