08:26 , 10 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
Մարտի 9-ին՝ ժամը 14:28-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ՝ 2012 թ. ծնված Շ. Ք.-ն կորել է. ենթադրվում է՝ ընկել է գետակը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարները Գետիկ գետի մեջ հայտնաբերել են երեխայի դին: