08:10 , 10 մարտ, 20141in.am-ը գրում է.
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը սիրիական կառավարությանը մեղադրել է այն բանում, որ վերջինս ստիպում է խաղաղ բնակիչներին սոված մնալ և սովը կիրառում է որպես պատերազմի վարման միջոց: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իրավապաշտպանների տվյալներով՝ Դամասկոսում գտնվող փախստականների Յարմուկ ճամբարում սովից առնվազն 128 մարդ է մահացել: Կազմակերպությունը հաստատում է, որ ճամբարում մնացած մարդիկ ապրում են աղետալի մարդասիրական ճգնաժամի պայմաններում:
Ճամբարի բնակիչները փաստացի օգնություն չեն ստացել անցած տարվա հուլիսից այս տարվա հունվար, քանի որ մարդասիրական օգնության մատակարարումները բազմիցս խափանվել են այն պատճառով, որ Սիրիայում հակամարտող կողմերը մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ ճամբարին: