17:21 , 9 մարտ, 2014
Operativ.am-ը գրում է.
Խարկովում անհայտ անձն ավտոմեքենայից կրակել է բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ: Կրակահերթի պատճառով տուժել է 2 մարդ: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անելով ականատեսների խոսքերին:
«Մենք կրակոցների ձայներ լսեցինք: Ես ու մնացած տղաները շարժվեցինք այդ մեքենայի ուղղությմաբ, որպեսզի խլենք զենքը: Բոլորը բղավում էին: Կրակողի ձեռքից փորձցինք խլել զենքը, սակայն վերջինս փակվեց մեքենայի մեջ և սկսեց մեքենայի տակ գեցլ մարդկանց», պատմել է ականատեսներից մեկը: