«Գառնի» արգելոցում սրճարան չի կառուցվի


16:53 , 9 մարտ, 2014

Hetq.am-ը գրում է.

Մշակույթի նախարարությունում այսօր քննարկվել է «Գառնի»  արգելոցի տարածքում, տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու հարցը, եւ նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը հայտարարել է սրճարան կառուցելու մտքից հրաժարվելու մասին: Մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ մարտի 1-ին Արեւ Սամուելյանը նախարարության աշխատակիցների հետ այցելել էր տաճար, եւ նրանք Գառնիի համայնքապետի, քրմերի եւ ոստիկանության աշխատակիցների հետ քննարկել են սրճարան կառուցելու հետ կապված հանրային ընդվզումների հետեւանքով ստեղծված իրավիճակը : Որոշվել էր 5 օրով դադարեցնել աշխատանքները եւ ոստիկանությանը հնարավորություն տալ պարզելու կառույցի օրինականության հարցը:

Չնայած դրան, մարտի 2-ին «Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներն ակտիվ գործողությունների դիմեցին եւ տարածքից տեղափոխեցին շինանյութը: Հանրության ընդվզումը Կառավարությանը հարկադրեց քննության առնել սրճարան կառուցելու մշակույթի նախարարության նախաձեռնությունը:

Մարտի 3-ին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ մշակույթի, քաղաքաշինության, տարածքային կառավարման նախարարությունների  ներկայացուցիչների, Գառնիի համայնքապետի եւ այլոց մասնակցությամբ քննարկվել էր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող աշխատանքների հարցը: Քննարկումների արդյունքում որոշվել էր, որ բոլոր գործընթացները կիրականացվեն «Հողային օրենսգրքով» եւ «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ