Քիմ Քարդաշաննն ամուսնական պայմանագիր է կնքել Քանյե Ուեսթի հետ
14:23 , 9 մարտ, 2014
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը կամուսնանան մայիսի 24-ին: Վերջերս հայտնի են դարձել նրանց ամուսնական պայմանագրի պայմանները:
Բաժանվելու դեպքում 33-ամյա Քիմը կստանա մեկական միլիոն դոլար ամուսնական կյանքի ամեն տարվա դիմաց, ինչպես նաև՝ Բել-Էյրի առանձատունը:
Նշենք, որ ոչ մի վեճ չի եղել, քանի որ ռեփերն ընդհանրապես դեմ է եղել ամուսնական պայմանագրին: Տեքստում նրանց դստեր՝ Նորտի խնամակալության մասին նշված չէ:
Radar պորտալի աղբյուրը նշում է.
Այս պայմանագիրը շատ է տարբերվում նրանից, որը Քարդաշյանը կնքել էր Քրիս Համֆրիսի հետ: Այդպիսի տեքստի պատրաստման համար ծախսվել է մի քանի ամիս: Այն երկար էր ու ձանձրալի:
Բացի գումարից և առանձնատնից՝ Քիմին կմնան նաև Քանյեի նվիրած բոլոր նվերները, ինչպես նաև Քանյե Ուսթի 20 մլն դոլարի ապահովագրություննրից մեկը։
Քարդաշյանին կմնա նաև «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուից ստացվող ամբողջ եկամուտը, հագուստի արտդրությունները և պրոմոգործարքը:
Ենթադրաբար, Քիմի կարողությունը գնահատվում է 40 մլն դոլար, Քանյեինը՝ 100 մլն: