Ցինիկ շրջադարձ աղմկոտ գործում


14:02 , 9 մարտ, 2014

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով վեց ամիս տեւած նախաքննությունը ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան` Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ:

Մեղադրական եզրակացությամբ պարզ է դառնում, որ Վոլոդյա Ավետիսյանի գործում փոփոխություններ են եղել: Մասնավորապես` ըստ մեղադրական եզրակացության, Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահել է իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երեւան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի մոտ ձեւավորված վստահությունը եւ դիմել խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը: Ըստ այդմ, չունենալով նման պայմանավորվածություն` Վոլոդյան, 2013թ. հուլիսի 29-ին Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթեւոսյանից պահանջել է այդ հարցը կարգավորելու դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի` 205 հազար 150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթեւոսյանը հրաժարվել է Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, ինչի պատճառով ազատամարտիկը իր կամքից անկախ հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, այսինքն` կաշառք չի կարողացել ստանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ