Զայրույթով եմ արձագանքում բոլոր նրանց, ովքեր դեմ են ելնում Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքին


13:05 , 9 մարտ, 2014

Ես ռուսամետ չեմ, դատապարտում եմ Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ որդեգրած քաղաքականությունը, սակայն զարմանքով ու զայրույթով եմ արձագանքում բոլոր նրանց, ովքեր դեմ են ելնում Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և դատապարտում Ռուսաստանին՝ Ղրիմին աջակցություն ցուցաբերելու համար...
18-20-րդ դարերում Ղրիմը պատկանել է Ռուսաստանին՝ Օսմանյան կայսրությունից հետո և միայն Խրուշչովի ,,բարի կամքով,, միացվել Ուկրաինային...
Ճիշտ այնպես, ինչպես Լենինի թաքուստված հորդորով և Ստալինի ու Նարիմանովի ակնհայտ գործարքով, Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը նվիրաբերվեցին Ադրբեջանին...
Ու հիմա մենք դատապարտում ենք Ղրիմի ժողովրդի ինքնորոշման ձգտումները...
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ոչ թե ազգի տականքները, ինչպես մեղմորեն ասում է իմ լավ ընկեր Օլեքսանդի Բոժկոն, այլ Ուկրաինան պետական մակարդակով, նախագահ Կուչմայի հրահանգներով, աջակցում էր Ադրբեջանին, ադրբեջանական բանակը զինում զենքով ու զինամթերքով, զինուժով... Հետպատերազմյան շրջանում Ուկրաինան Ադրբեջանին զենք մատակարարող երկրների առաջին շարքերում է: Բոլոր միջազգային կառույցներում, ինչպես նաև հակահայ ուղղվածություն ունեցող ՎՈՒԱՄ կազմակերպությունում, Ուկրաինան սատարում է Ադրբեջանին, կայացնում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ որոշումներ...
Մի՞թե մեր ազգային շահն առավել անկարևոր է, քան Ուկրաինայի ձգտումները...
Ի վերջո, Ուկրաինայում տեղի ունեցողը ոչ թե ժողովրդական հեղափոխություն է, այլ Արևմուտքի և մասնավորաբար ԱՄՆ կողմից ֆինանսավորվող շարժում՝ մի իշխանությունը մեկ այլ իշխանությամբ փոխարինելու առաջադրանքով...
Ամեն ժողովուրդ ազատ ապրելու, իր սեփական հողի վրա սեփական պետականություն կերտելու իրավունքն ունի...