Ղրիմի ճգնաժամը ինձ հիշեցնում է իմ մանկության տարիները


12:35 , 9 մարտ, 2014

էս Ղրիմի ճգնաժամը ինձ հիշեցնում է իմ մանկության տարիները:Շատ հաճախ ես ավելի շատ գրպանի գումար էի ունենում քան ինձ անհրաժեշտ էր և մեծ եղբայրս լավ հարաբերությունների մեջ մտնելով իմ հետ անվերադարձ դրամաշնորհներ էր ստանում ինձնից, բայց երբ մեր միջև <<սև կատու>> էր անցնում ես վրդովված հետ էի պահանջում իմ փողերը.<<Հա դե, որ տենց ա իմ մի ռուբլին հետ տու>> :Ես կարող էի գումար նվիրաբերել, երբ մենք եղբայրներ էինք, իսկ երբ արդեն <<թշնամիներ>> էինք ըստ իմ մանկական <<արդարամտության>> գումարը պետք է ետ վերադարձվեր: Ղրիմի հետ միակ տարբերությունը այն է, որ փող նվիրելու ղալաթը մեծ ախպերն էր արել:Նույն մանկամտությունն է, նույն կռիվ կռիվը, բայց ի տարբերություն մեզ մարտական զենքերով:Ասա յեքա էշ եք հլը կռիվ կռիվ եք խաղում: