Մեր ԱԳ նախարարը ողջունում է հակահայ և հակաղարաբաղյան հայտարարությունը


11:33 , 9 մարտ, 2014

Էն կարմրաթշիկ ու իր վոյաժներով Բրեժնևին գերազանցող Էդիկ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել «օկուպացված» տարածքները վերադարձնելու մասին համանախագահող երկրների հայտարարության առթիվ...
Ուրեմն, ոգեշնչված է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությամբ...
Ողբամ զքեզ, հայ դիվանագիտություն և Ղարաբաղ, որ թշնամին մեր մեջ է, որ Ռուսաստանի քամակը համբուրելու համար՝ մեր ԱԳ նախարարը ողջունում է հակահայ և հակաղարաբաղյան հայտարարությունը...
Այսինքն, ըստ այս չհայ Նալբանդյանի, մենք զավթել ենք Ադրբեջանի տարածքներն ու սեպարատիստներ ենք...
Վա՜յ մեզ...