ԵՄ-ն անհապաղ կստորագրի Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաժինները


06:56 , 9 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԵՄ-ը որոշել է անհապաղ ստորագրել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաժինները: 
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն՝ հաղորդում է Радио Свобода-ն:
Հանդես գալով Աթենքում կայացած եվրոպական տարածաշրջանների և քաղաքների գագաթնաժողովին՝ Բառոզուն հայտարարել է, որ ԵՄ-ը Ուկրաինայի առջև պարտավորություններ ունի: 
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում ավելի քան 100 մարդ է զոհվել եվրոպական արժեքների համար, այն բանի համար, որ Ուկրաինան նույնպես հետևի դրանց՝ գրում է pravda.com.ua-ն: