02:57 , 9 մարտ, 2014
ես Սեդան եմ. ես արդեն 5 րոպե է՝ նայել եմ Nymphomaniac-ը. ես դեռ ok եմ ))
դեպրեսիվ ու դաժան ֆոն Տրիեր վ սվոյոմ սծիլե. մարդու ողբերգության պատմություն՝ ծանր, էմոցիոնալ, ինտելեկտուալ, երբեմն էնպիսի հզոր մեկնաբանություններով ու համեմատություններով, որ ուզում ես հենց էդ պահին դադար տաս, որ հանկարծ չփչանա տպավորությունը, բայց թեմաներն անընդհատ փոխարինում են իրար՝ երբեմն տհաճ, երբեմն անընդունելի... ռեժիսորական լուծումները հետաքրքիր էին, հաճախ՝ աննկատ... Տարկովսկուն հատուկ որոշ դետալներով համեմված:
Տպավորություններս թարմ են, դեռ չեմ ամփոփել, բայց ամեն դեպքում, չեմ համեմատի Մելանխոլիայի թողած շատ ծանր ապրումների հետ. կամ գուցե օգնեց փոքր էկրանով, իմ պայմաններում նայելու հանգամանքը. մեծ էկրանին չէի ուզի նայել:
p.s. մինչև հիմա չէի մասնակցել էս ֆիլմի շուրջ քննարկումներին. չտեսածի մասին ինչ ասես? բայց ուզեցի կիսվել, որովհետև հատկապես առաջին մասը դիտելիս անընդհատ ինձ բռնում էի էն մտքի վրա, որ ստեծված աղմուկի արդյունքում իմ ակնկալածից շատ ավելի ազդեցիկ ֆիլմ է: