Մայրական կաթի կարևորությունը գերագնահատո՞ւմ են


21:57 , 8 մարտ, 2014

Մայրական կաթի կարևորությունը գերագնահատո՞ւմ ենPanorama.am-ը գրում է.

Կա տարածված կարծիք, որ  մայրական կաթը շատ կարևոր է երեխայի իմունային զարգացման համար, այն պաշտպանում է ինֆեկցիաներից, պարունակում է վիտամիններ և հորմոններ: Բացի այս, շատ է խոսվում այն մասին, որ մայրական կաթը ազդում է նաև երեխայի ուղեղի զարգացման վրա և որքան երկար է երեխան կրծքով սնուցվում, այնքան նա, այսպես ասած, խելացիէ լինում: Մինչդեռ գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքով սնուցման կարևորությունն ու նշանակությունը փոքր-ինչ չափազանցվել են:

«Զդոռովյե.ռու» կայքի հաղորդմամբ, հետազոտության համար ուսումնասիրվել են 1800 երկվորյակ նորածիններ. մի երեխային մայրը կերակրել է կրծքով, մյուսին արհեստական կերով: Զույգ ունենալու դեպքում մայրը երբեմն չի կարողանում լիարժեք կերակրել երկուսին, քանի որ կապը չի բավականացնում: Երեխաները հետազոտվել են մի շարք չափանիշներին համապատասխան` քաշը, ակտիվությունը, հետագայում ուսման հաջողությունները և  այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ