Օբաման եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է Ուկրաինայի ճգնաժամը


00:19 , 9 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի իրադրության վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել եվրոպական դաշնակիցների հետ՝ հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան իր ներկայացուցչին: 

Նախագահի վարչակազմում տեղեկացնում են, որ Օբաման խոսել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ՝ գրում է gazeta.ru-ն: 

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ղեկավարների հետ: