Սոցցանցերը օգտատերերին հասցնում են անորեքսիայի


00:11 , 9 մարտ, 2014

Սոցցանցերը օգտատերերին հասցնում են անորեքսիայիLife.panorama.am-ը գրում է.

Շատ հավանական է, որ այն ուսանողների մոտ, որոնք շատ ժամանակ են անցկացնում սոցցանցերում, նկատվեն սննդակարգի խախտումներ, ինչպես ցույց է տալիս վերջին հետազոտությունը:

Սոցցանցերում շատ ժամանակ անցկացնող ուսանողները ավելի անհանգիստ են: Նրանք մեծ ուշադրություն են դարձնում իրենց նկարների և գրառումների  մեկնաբանություններին ու լայքերին:

Հետազոտության շրջանակներում հեղինակները ուսումնասիրել են 960 ուսանողների վարքագիծը: Նրանք հետևել են, թե ինչքան ժամանակ են աղջիկները անցկացնում facebook-ում և ինչքան կարևոր են լայքերը նրանց համար և այլն:

«Մեր հետազոտության մեջ քոլեջի ուսանողների 95%-ը գրանցված էին facebook-ում: Նրանք բոլորն էլ նշում էին, որ յուրաքանյուր այցելություն Faceboօk, որպես կանոն, տևում է մոտ քսան րոպե», - ասում է հետազոտողներից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ