Իրանի նախագահը կոչ է արել երկրում ապահովել խոսքի ազատությունը


23:55 , 8 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռուհանին կոչ է արել երկրում ապահովել խոսքի և կարծիքի ազատությունը՝ փոխանցում է Իրանի պետական IRINN հեռուստաալիքը:

Պետության ղեկավարը այդ հայտարարությունն արել է Թեհրանում Մամուլի և տեղեկատվական գործակալությունների 20-րդ փառատոնի փակման արարողությանը: 

Նրա խոսքերով՝ խոսքի և կարծիքի ազատությունը կապահովի երկրի զարգացումը: 

«Փակ հասարակությունը տառապում է վստահության պակասից»,- նշել է Ռուհանին: