21:31 , 8 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Այս օրը կանանց տրամադրություն էլ ավելի կարելի է բարձրացնել հետաքրքիր ու ծիծաղաշարժ ստատուսներով, ինչպիսիք են`
Եթե միայն տղամարդիկ կառավարեին այս աշխարհը, ապա մարտի 8-ը տեղափոխելու էին փետրվարի 29-ին: Չորս տարին մեկ անգամ կարելի է հանդուրժել այդ տոնը:
Միակ օրը մարտի 8-ն է, երբ կինը համաձայնվում է այն ամենի հետ, ինչ ասվում է իր հասցեին:
Ակցիա. Մարտի 8-ին թավա գնող բոլոր տղամարդկանց որպես անվճար նվեր կտրամադրվի գլխի սաղավարտ:
Մարտի 8-ը հիանալի օր է, որը ամենասովորական մեխակը վերածում է իսկական վարդի, համենայնդեպս գներն այդպիսին են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ