18:12 , 8 մարտ, 2014
Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս:
Անուրանալի է կնոջ դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:
Անուրանալի է այն հանգամանքը, որ ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր հայոց ամուր ընտանիքները: Հրաշալի այս տոնի առթիվ ձեզ գարնանային հմայք ու տրամադրություն եմ մաղթում:
Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը: