20:31 , 8 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Բարձր որակի մեղր գնելու համար օգտակար է իմանալ նրա բնական լինելու գլխավոր հատկանիշները: Մեղրի որակը հեշտ է պարզել արտաքին տեսքից և հոտից: Առողջության համար առավել օգտակար է հասուն մեղրը, որում ավարտվել են բոլոր կարևոր բիոքիմիական պրոցեսները: Հասուն մեղրը հագեցած է և հարուստ օգտակար նյութերով: Այդպիսի մեղրը հանում են մեղրամոմերից՝ նախապես թողնելով հասունանալ: