Վատիկանի հարևանությամբ հայտնաբերվել է լարերով կասկածելի փաթեթ


20:21 , 8 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Այսօր ցերեկը կասկածելի պարունակությամբ փաթեթ է հայտնաբերվել Վատիկանի պատերի հարևանությամբ՝ Ռիսորջիմենտո հրապարակին կից՝ գրում է Il Messaggero-ն: 

Հնարավոր ահաբեկչական սպառնալիքով պայմանավորված՝ Հռոմի անվտանգության ծառայությունները շրջափակել են տարածքն ու դադարեցրել երթևեկությունն այն վայրում, որտեղ հայտնաբերվել է փաթեթը, որից դուրս են ցցված լարեր:

Ներկայում փաթեթի պարունակությունն ուսումնասիրվում է: