Ինչպե՞ս կարելի է այսքանից հետո լռել


17:33 , 8 մարտ, 2014

Խոսել այսօրվա վարչակազմի կոռումպացված լինելու մասին և աչքաթող անել պարզ ժողովրդի կոռումպացված լինելը՝ դա առնվազն անարդարություն կլինի հենց ժողովրդի համար, երբ նա ինքն էլ գիտակցում է իր այլասերված լինելը։ Այո, հենց այդպես, քանի որ տեսնել այսքան անօրենություններ, երբ իրենց աչքի առաջ կողոպտվում է իրենց Հայրենիքը, տանջվում են իրենք և լինել-չլինելու հարցականն է կանգնել իրենց զավակների համար, ու այդքանից հետո լռե՞լ։ 
Ես ավելի մեծ կոռումպացված երևույթ չեմ ճանաչում։