17:16 , 8 մարտ, 2014
Slaq.am-ը գրում է.
Մարտի 8-յան տոնական Երևանում կանանց և աղջիկներին մատուցվող անակնկալների շարքում առանձնացել է ևս մեկ միջոցառում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից շնորհավորական բացիկ և ծաղիկներ են հանձնվել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի միակ կին վարորդ Էլմիրա Մանյանին:
Վերջինիս երևանցիները ճանաչում են որպես տրոլեյբուսային երթուղիներից մեկի շարժակազմի արդեն երկար տարիների վարորդի:
Կանգառասրահներից մեկում մատուցված անակնկալը հաճելիորեն զարմացրել է տրոլեյբուսի կին վարորդին, որի համար վերջինս իր շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետին: