Դիեգո Կոստան կարող է փոխարինել Մարիո Բալոտելլիին


17:21 , 8 մարտ, 2014

Իտալական «Միլանը» ցանկանում է թիմ հրավիրել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստային, հաղորդում է Goal.com-ը:
Վերջինս «Միլանում» կարող է փոխարինել Մարիո Բալոտելլիին:
Մադրիդյան ակումբը Կոստային գնահատում է 35 մլն եվրո: