17:10 , 8 մարտ, 20141in.am-ը գրում է.
Սիրիական զորքերը այսօր Սիրիայի արևմուտքում գրավել են ռազմավարական կարևոր Զարա շրջանը, հայտնում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը:
Այն գտնվում է Հոմս-Տարտուս մայրուղու մոտ՝ նավթա- ու գազատարների հարևանությամբ, որն անցնում է Սիրիայի միջերկրածովյան ափով դեպի նավահանգստային քաղաքներ:
Զարայի շրջանում օպերացիան իրականացվում էր ավելի քան 1 ամիս: Զինյալների մի մասը երեկ հանձնվել է Սիրիայի բանակային ստորաբաժանումներին:
Ներկայում սիրիացի զինծառայողները ազգային պաշտպանության հետ համատեղ մարտեր են մղում Խասրաջիա բնակավայրի համար:
Ապստամբների ձեռքին է դեռ Կրակ դե Շևալյե ամրոցը, որը համարվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգություն: