ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն ռազմական ծախսերը՝ կապված Ուկրաինայում իրավիճակի հետ. Ռասմուսեն


15:33 , 8 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ճգնաժամը Ուկրաինայում ցույց է տվել, որ Եվրոպայի կողմից պաշտպանության ոլորտում ծախսերի կրճատումը հանգեցնում է տարածաշրջանում ռազմավարական անկայունության: Այս մասին մարտի 8-ին բրիտանական BBC ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: 

«Ուկրաինայում ճգնաժամը ակնհայտ հստակությամբ վկայում է այն մասին, որ եվրոպական երկրները պետք է ներդրումներ անեն բավարար աստիճանով մեր ընդհանուր պաշտպանության ու անվտանգության ուղղությամբ»,- նշել է նա: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ներկայում Եվրոպայում վերանայում են իրենց առաջնայնությունները: