15:26 , 8 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Վրաստանի բարձրավանդակային Մեստիա շրջանում մարտի 8-ին հայտնաբերվել է ևս երկու օտարերկրացի զբոսաշրջիկի մարմին, որոնք մահացել են ձնակույտի հոսքի ժամանակ: Այդ մասին հայտնել են Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության ներկայացուցիչները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հինգ զբոսաշրջիկ՝ Ֆրանսիայի երեք քաղաքացի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկու քաղաքացի, ուրբաթ օրն ընկել են ձնակույտի տակ՝ սարից դահուկներով իջնելու ժամանակ: Ֆրանսիացի դահուկորդը կարողացել է փրկվել, նա հայտնել է տեղի ունեցածի մասին Ուշգուլիում փրկարարների բազա, ինչից հետո սկսվել են մյուս չորս զբոսաշրջիկների որոնումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ