Արփինե Հովհաննիսյանը նվերների հարցում հատուկ նախասիրություններ չունի


15:13 , 8 մարտ, 2014

Yerevannews.am-ը գրում է.

Աժ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կանանց միջազգային օրվա առթիվ առաջինը շնորհավորում է մայրիկին: Նա YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով օրվան, նշեց, որ նվերների հարցում հատուկ նախասիրություններ չունի: «Անկեղծ ասած հատուկ նախասիրություններ չունեմ նվերների հետ կապված, պարզապես այդ օրը ընդամենը ուշադրությունն էլ է հաճելի, կարևոր չէ նվերի ինչ լինելը», - նշեց նա: Արփինե Հովհաննիսյանը տոնի առթիվ հայ կանանց մաղթեց ավելի շատ ինքնավստահություն, համարձակություն, և համբերություն: «Հատկապես դժվարությունները, խոչընդոտները հաղթահարելու գործում», - հավելեց պատգամավորը: