50 տարի հետո Հայաստանը կունենա 93 հազար չծնված մայր. ՀԿ նախագահը՝ սելեկտիվ աբորտների մասին


14:53 , 8 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանն այսօր կայացած ասուլիսին առաջին հերթին խոսեց երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մասին՝ հայտարարելով, որ դա անթույլատրելի է:

«Վերջին տարիներին հատկապես մի թիվ է արձանագրվել, որը շատ մտահոգիչ է. հղիության արհեստական ընդհատման մասին է խոսքը՝ յոթ հազար երկու հարյուր չծնված իգական սեռի արհեստական ընդհատման դեպք։ Եթե այս տեմպերը շարունակվեն, մոտ հիսուն տարի հետո մենք կունենանք 93 հազար չծնված մայր: Այսինքն՝ ստացվում է, որ մենք իրականացնում ենք ներքին ցեղասպանություն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ