Սքանչելի ինքնանկարներ` լուսանկարչուհի Բեթ Փարնաբիի կողմից (26 Photo)


15:19 , 8 մարտ, 2014

Այս հոդվածում ներկայացված են Բեթ Փարնաբիի ինքնանկարներից մի քանիսը: Այս գեղեցիկ ինքնանկարները դիտողներին տեղափոխում են Բեթի ուրույն աշխարհը: Դժվար է հավատալ, որ ընդամենը 18 տարեկանում Բեթը կարողանում է հմուտ լուսանկարիչներին հատուկ պրոֆեսիոնալիզմ հանդես բերել լուսանկարչական իր աշխատանքներում: Ստորև ներկայացված է մի հատված Բեթի հետ անցկացված հարցազրույցներից մեկից:

- Մի քանի խոսք Ձեր մասին:

- Ես Անգլիայից եմ: Լուսանկարչությամբ սկսել եմ զբաղվել 4 տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր չեմ կարողանում կանգ առնել: Ես սիրում եմ ստեղծագործել:

- Ինչո՞ւ որոշեցիք դիմանկարներ լուսանկարել:

- Ամեն ինչ սկսվեց մանկությանս տարիներին: Իմ մայրը նկարչուհի է, և նա ինձ շատ էր օգնում, երբ ես փորձում էին նկարել սովորել: Ես սկսեցի հետաքրքրվել գեղարվեստով և ջրաներկով ու մատիտով դիմանկարներ նկարել: Հետագայում ես անցում կատարեցի լուսանկարչությանը:

- Ի՞նչն է ներշնչանքի աղբյուր ծառայում Ձեզ համար:

- Ես ամեն անգամ տարբեր պատասխան եմ տալիս, երբ ինձ այս հարցն են ուղղում: Կարծում եմ, որ պատճառն այն է, որ ներշնչանքի բազմազան աղբյուրներ ունեմ: Վերջերս ես սկսել եմ տարվել երկնքով, բնության եղանակներով ու խաղաղ վայրերով:

- Ինչպե՞ս են Ձեզ մոտ գաղափարներ ծնվում և ինչպե՞ս եք Դուք լուսանկարների վերածում դրանք:

- Ես ամեն անգամ տարբեր կերպ եմ ստեղծագործում: Հստակ մեթոդ չկա: Երբեմն ամեն ինչ հանպատրաստից է ստացվում, երբեմն էլ կանխավ ծրագրում եմ, թե ինչպիսի լուսանկար պիտի ստանամ կամ ինչ վայրում պետք է անցկացնեմ ֆոտոսեսիան:

- Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ այլ լուսանկարիչներին:

- Ես լուսանկարիչներին խորհուրդ եմ տալիս երբեք չհուսահատվել մասնագիտական դժվարություններից: Հաճույք ստացեք ձեր արածից և արեք այն, ինչ հաճույք է պատճառում ձեզ: Հա, քիչ էր մնում մոռանայի: Դուրս մի եկեք լուսանկարելու այն ժամանակ, երբ հորդառատ անձրև է սպասվում: Ֆոտոխցիկը կարող է վնասվել, իսկ դա պարզապես սարսափելի է: