Մարտի 8-ի օրը նույն ծաղիկը ավելի թանկ վաճառող ծաղկավաճառը իրավունք չունի արդարությունից խոսելու


14:43 , 8 մարտ, 2014

Ծաղկավաճառը, ով Մարտի 8-ի օրը նույն ծաղիկը վաճառում է մի քանի անգամ ավելի թանկ, իրավունք չունի արդարությունից ու ազնվությունից խոսելու: Պատկերացնում եմ՝ եթե այդ ծաղկավաճառին կարևոր պետական պաշտոն վստահեն, ինչ եռանդով կթալանի սեփական ժողովրդին: Պաշտոնյաներից պահանջելու փոխարեն՝ նախ եկեք ինքներս փոխվենք և առավել ազնիվ լինենք: