Թուրքիան ղրիմցի թաթարներին ծանր վիճակում չի թողնի. Էրդողան


13:16 , 8 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ղրիմցի թաթարներին չեն թողնի ծանր վիճակում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ռուսաստանը պետք է հիշի Ղրիմի մյուս ժողովուրդների շարքում ղրիմցի թաթարների իրավունքը հավասարապես պաշտպանելու մասին:

Նշվում է, որ կողմերը համոզմունք են հայտնել, որ չնայած Մայդանի արմատական և ծայրահեղական ուժերի ագրեսիվ գործողություններին, Ղրիմում կհաջողվի ապահովել ազգամիջյան և միջկրոնական խաղաղություն և հանգստություն: