12:36 , 8 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն աձագանել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերի հայտարաությանը. վերջինս հայտարարել է, թե մյունխենցիների հիանալի խաղը Գերմանիայի առաջնությունում, կասկածի տակ է դնում մրցակից թիմերի ինքնանվիրումը:
«Զամերը պետք է ամեն օր Աստծուն շնորհակալություն հայտնի, որ ինչ-որ մեկի մոտ իրեն «Բավարիա» հրավիրելու միտք է առաջացել: Կարծում եմ` առանց նրա էլ մյունխենցիների նույնքան միավորներ կհավաքեին: Ի սկզբանե չէի ցանկանում սա մեկնաբանել, սակայն չի կարելի ամբողջ ժամանակ նման բաներ խոսել»,-Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ն: