12:24 , 8 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ռոննի Մորալեսը ու նրա կողակիցը՝ Ջեսիկա Ռոսադոն, որը գտնվում է հղիության 9-րդ ամսում, սթեյք է գնել Walmart հայտնի սուպերմարկետում: Ընթրիքից հետո առաջինը վատացել է տղամարդու ինքնազգացողությունը: Կինը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ ինքն էլ է վատացել:
Հիվանդանոցում գտնվելու ժամանակ էլ ծնվել է զույգի երեխան: Ապա հալյուցինացիաներ են սկսվել նրանց երկու երեխաների մոտ:
Միսն ուղարկվել է փորձաքննության, որը հայտնաբերել է թմրանյութի առկայությունը: Ներկայում ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես է թմրանյութը հայտնվել մսի մեջ: Միսը մատակարարող ընկերությունը հայտնել է, որ նման դեպքեր իրենց մոտ չեն գրանցվել:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ընտանիքն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: