11:02 , 8 մարտ, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ են արտահայտվել կոնտակտային խմբի ստեղծմանը, որը կօգնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսությանը: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սպիտակ տունը՝ երկու երկրների ղեկավարների հերթական հեռախոսազրույցի արդյունքներով:
«Նրանք խոսել են այն մասին, որ Ռուսաստանը պետք է արագ համաձայնի կոնտակտային խմբի ձևավորմանը, որը կհանգեցնի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսության՝ իրավիճակի թուլացման և Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: