06:17 , 8 մարտ, 2014
Հայտնի լրագրող և հասարակական գործիչ, Ղրիմի ազատ լրագրողների ասոցիացիայի նախագահ Լիլյա Բուդժուրովան Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ լրագրողները դաժան ծեծի են ենթարկվել, ավտոմեքենան, որում եղել է Ինտեր-ի լրագրող Ելենա Մեխանիկը, հետապնդման է ենթարկվել: Այժմ Ելենա Մեխանիկի հեռախոսահամարը ծածկույթից դուրս է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Սևաստոպոլում ռուս զինվորները գրոհում են № զորամասը, որը տեղակայված է Յուհարինյան խմբում:
Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ղրիմում ռուսական զորքեր չկան: