Չարենցն ու Խնկո-Ապերը` Մարտի 8-ի առթիվ :)


02:57 , 8 մարտ, 2014

Գրողների միությունում Մարտի 8-ի առթիվ պատի թերթ են պատրաստում: Մի անկյուն բաց է մնում:
Չարենցը կանչում է Խնկո-Ապորն ու ասում.
- Խնկո, արագ մի ութ տող գրիր...
Խնկո-Ապերը գրում է.

Մարտի ութին
Իմ Յաղութին,
Ազատութին,
Անկախութին,
Առողջութին,
Երջանկութին,
Հաջողութին...

Ու չի կարողանում շարունակել: Մոտենում է Չարենցին.
-Եղիշ, վերջին տողը չի ստացվում:
Չարենցը կարդում է Խնկո-Ապոր գրածն ու ավելացնում ութերորդ տողը.
Ախմախութին...