01:04 , 8 մարտ, 2014
Մարտի 8-ը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու, թե ինչ խնդիրներ ունեն կանայք: Հիմնականը գործազրկությունն է, բազմաթիվ կանանց համար այսօր երազանքի պես մի բան է աշխատանք ունենալը, հետևաբար՝ ավելի հետաքրքիր կլիներ, եթե օրվա իշխանության պատասխանատուները շնորհավորանքների փոխարեն՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը և ողջ տարվա ընթացքում զբաղվեին աշխատանք փնտրող կանանց զբաղվածության հարցով, ինչը կլիներ ամենամեծ նվերը: Հայ կնոջ երջանկությունն ընտանիքի ամրությունն է, իսկ այն շատ դեպքերում այսօր պայմանավորված է նաև ֆինանսական խնդիրներով։ Բոլոր կանանց մաղթում եմ առօրեական հոգսերից ձերբազատված բարեկեցիկ կյանք, ընտանեկան սեր ու անսահման ջերմություն: Թող ձեր կյանքում գարունները գան ու երբեք չգնան...