22:50 , 7 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հաջորդ ֆինանսական տարում, որն սկսվում է հոկտեմբերի 1-ին, Կոնգրեսից 45,6 մլիարդ դոլար է պահանջել հետախուզության կարիքների համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերի աշխատակազմը:
Բերված թիվը 2015 ֆինանսական տարվա համերկրային բյուջեի նախագծի բաղկացուցիչ մասն է:
Այս շաբաթ նախագահ Բարաք Օբաման 2015 ֆինանսական տարվա ԱՄՆ-ի համերկրային բյուջեի նախագիծը ներկայացրել է 3,9 տրիլիոն դոլարի չափով: Փաստաթուղթը, որն Սպիտակ տնից ուղարկվել է Կոնգրես, նախատեսում է բյուջետային պակասուրդի կրճատում մինչև 564 մլրդ դոլար կամ համախառն ներքին արդյունքի 3,1 տոկոսը: