22:16 , 7 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ոստիկանության տվյալներով`գերմանացի զբոսաշրջիկը, որը ճամփորդել է Ավստրալիայում, ողջ մնալու համար 3 շաբաթ սնվել է ճանճերով և այլ միջատներով: Այս մասին գրում է BBC-ն:
26-ամյա Դանիել Դուձիժը փետրվարի 17-ին Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի կենտրոնական հատվածում արշավի ժամանակ մոլորվել է: Անցյալ հինգշաբթի նրան գտել է ավտոմեքենայով մի մարդ:
Զբոսաշրջիկն իրեն վատ չէր զգում: «Նա կատակում էր, որ Ավստրալիայի անտառներում հնարավոր չէ քաղցած մնալ, քանի որ ամենուր ճանճերի հսկայական քանակություն է, իսկ հայտնի է, որ ճանճերը սպիտակուցներ են պարունակում: Երբ նա մեկնել է Վինդորի քաղաքից, իր հետ ունեցել է սննդի որոշ պաշար, սակայն այն շուտով վերջացել է, այդ պատճառով էլ հետագա մի քանի շաբաթների ընթացքում Դուձիժը ճանճերով է սնվել»,- ասել է ոստիկանության քննիչ Մարկ Հենդերսոնը:
Զբոսաշրջիկը հրաժարվել է նաև բժշկական օգնությունից: