Ռուսաստանը դադարեցրել է քաղաքական հարաբերությունները Ուկրաինայի հետ. Վիտալի Չուրկին


19:02 , 7 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ իր երկրի քաղաքական հարաբերությունները Ուկրաինայի հետ դադարեցվել են, քանի որ Մոսկվան չի ընդունում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների օրինականությունը: Այս մասին հաղորդում է Дождь հեռուստաընկերությունը՝ մեջբերելով ՄԱԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունը:

Չուրկինը հույս է հայտնել, որ Ուկրաինայում իրադարձությունների անկախ հետաքննություն կանցկացվի՝ կապված դիպուկահարների կողմից ոստիկանների և բողոքի ցույցերի մասնակիցների սպանության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ