Կույրերը կարող են տեսնել լսողության օգնությամբ. գիտնականներ


20:21 , 7 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Կույրերին հնարավոր է սովորեցնել տեսնել լսողության օգնությամբ՝ պնդում են իսրայելցի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է գիտական Curent Biology ամսագրում: 

Խոսքն այն մասին է, որ հետազոտողները կարողացել են մշակել ծրագիր, որը պատկերը կվերածի ձայնի: Այդ մեխանիզմը միանգամայն հնարավոր է համեմատել չղջիկների և դելֆինների էխոլոկացիայի հետ: 

Ծրագրի ուսուցումից հետո տվյալ ծրագրին տիրապետողները կկարողանան տեսնել մարդկանց «ուրվագծերն» ու նրանց դիրքերը: 

Ավելին՝ գիտնականները պարզել են, որ նման կերպ ստացվող տեղեկությունը մշակվում է ոչ թե լսողության կենտրոնում, այլ գլխուղեղում՝ տեսողության կենտրոնում: