17:37 , 7 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը մարտի 7-ին դուրս կգրվի Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Ինչպես տեղեկացանք կենտրոնից, դերասանի առողջական վիճակը լավ է, և որևէ հետվիրահատական խնդիր չի առաջացել:
Նա փետրվարի 24-ին ենթարկվել էր կոնքազդրային վիրահատության:
Մանուկյանը տեղափոխվել էր հիվանդանոց փետրվարի 17-ին հոդացավերի պատճառով: