Սա խաբեություն չէ. սա բիզնես Է


17:45 , 7 մարտ, 2014

Հայր: -Տղաս, ես ուզում եմ քեզ համար աղջիկ ընտրել: 

Որդի: -Չէ պապ: 

Հայր: -Բայց նա Բիլ Գեյցի աղջիկն է: 

Որդի: Ուրեմն համաձայն եմ: 

Հայրը գնում է Բիլ Գեյցի մոտ: 

Հայր: -Ես ուզում եմ քո աղջիկը ամուսնանա իմ տղու հետ: 

Բիլ Գեյց: -Չէ, չի ստացվի: 

Հայր: -Բայց նա համաշխարհային բանկի տնօրենն է: 

Բիլ Գեյց: -Ուրեմն կստացվի: 

Հայրը գնում է համաշխարհային բանկի նախագահի մոտ: 

Հայր:-Ընդունեք իմ որդուն՝ որպես տնօրեն Ձեզ մոտ: 

Նախագահ:- Ոչ:

Հայր:-Բայց նա Բիլ Գեյցի փեսան է: 

Նախագահ: - Շատ լավ, կընդունեմ: