«Երբեք չեմ ցանկացել հորս ու հորաքրոջս անունը շահարկելով որևէ բանի հասնել». Նարե Գրիգորյան


17:25 , 7 մարտ, 2014

«Երբեք չեմ ցանկացել հորս ու հորաքրոջս անունը շահարկելով որևէ բանի հասնել». Նարե ԳրիգորյանLife.panorama.am-ը գրում է.

Տանից դուրս գալուց և ելույթներից առաջ խաչակնքվելու սովորությունը հաջողություն բերեց «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Նարե Գրիգորյանին: Կույր լսումների ժամանակ ժյուրիի անդամները հաճելիորեն զարմացած  էին նրա ձայնային տվյալներից, իսկ նրա փոխանցած  էներգետիկան էլ ավելի ջերմացրեց միջավայրը: Եվ միայն լսումներից  հետո  ժյուրին և  հանդիսատեսն իմացան, որ նա երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի դուստրն է:

Life.panorama.am-ը զրուցել է Նարեի հետ  նրա` նախագծում հայտնվելու, երգարվեստի ոլորտում հայտնվելու, հայտնի հայր  և հորաքույր ունենալու և այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

-Ո՞ր տարիքից ես սկսել երգել և ե՞րբ ես առաջին անգամ բեմ բարձրացել:

-Առաջին բեմելս եղավ Երգի պետական թատրոնում, երբ 9 տարեկան էի: Դա հայրիկիս և հորաքրոջս մենահամերգներից մեկի ժամանակ էր: Այսօրվա պես հիշում եմ այդ օրը. շատ հուզված էի և շփոթված: Երգեցի Ալլա Լևոնյանի «Հայաստան» երգը: Այդ ելույթով ամենաշատն եմ տպավորվել:

-Հայրդ և հորաքույրդ ի՞նչ դեր ունեն երգչուհի դառնալու քո որոշման մեջ: Երբևէ ուզեցե՞լ ես նմանվել նրանց:

-Ե´վ հայրս, և´ հորաքույրս հոգեպես շատ են օգնել ինձ ու շատ խորհուրդներ են տվել, որպեսզի կարողանամ ճիշտ ուղղությամբ շարժվել: Բայց երբեք չեմ ցանկացել հորս ու հորաքրոջս անունը շահարկելով որևէ բանի հասնել. ձգտել եմ ամեն ինչ անել ինքնուրույն: Բնականաբար, ինձ նման ցանկացած աղջիկ, որը սիրում է երգել, կցանկանար ունենալ այդ բնագավառում եփված ծնող, որն իրեն ճիշտ ուղղություն ցույց կտար: Ես երջանիկ եմ, որ հայրս կարող է այդ հարցում օգնել ինձ, բայց այդ առիթից օգտվել այնպես, ինչպես շատերն են կարծում, ուղղակի չեմ ուզում: Ինձ մանկուց սովորեցրել են առաջ նայել, խոչընդոտների առջև երկար չկանգնել և ինքնուրույն հաղթահարել ամեն բան:

Գիտեմ, որ հորաքրոջդ հետ առանձնակի ջերմ հարաբերությունների մեջ ես. կարծես նրա դուստրը լինես, այո՞:

-Արմինեն իմ սիրելի հորաքույրը լինելուց բացի` նաև իմ խորհրդատուն է, որի խոսքերն ինձ համար շատ կարևոր են: Կան հարցեր, որոնք քննարկում եմ միայն նրա հետ: Շատ է ինձ օգնում ամեն հարցում: Մեզ մոտ հորաքույր-զարմուհի հարաբերություններ երբեք էլ չեն եղել.մենք մտերիմ ընկերուհիներ ենք, և ես երջանիկ եմ, որ նրա պես մարդ կա իմ կողքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ